Մտածում են մեծերը
Օնորե դը Բալզակ (մայիսի 20, 1799 – օգոստոսի 18, 1850)
Մեծ խելքի դժբախտություններից մեկն էլ այն է, որ նա անխուսափելիորեն հասկանում է ամեն ինչ` և' արատները, և' առաքինությունը։
.................................................................................................................................................................................
… Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են։Այն մարդիկ:
.................................................................................................................................................................................
Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք։
.................................................................................................................................................................................
Աշխարհի բոլոր վարվելաձևերից ամենավարպետորեն նենգամտելը գովասանքն է։
.................................................................................................................................................................................
Առաքինությունը անբաժանելի բան է, նա կամ կա, կամ` չկա։
.................................................................................................................................................................................
Եսասիրությունը թույն է ընկերության համար։
.................................................................................................................................................................................
Երբ ամուսինն ու կինն իրար թիկունքի են կանգնած, միայն սատանան գիտի, թե ով ում թիկունքին է կանգնած։
.................................................................................................................................................................................
Ժլատությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է աղքատությունը։
.................................................................................................................................................................................
Իսկապես` ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները։
.................................................................................................................................................................................
Լինում են մարդիկ, որոնք նման են զրոի` նրանց միշտ անհրաժեշտ է, որ իրենցից առաջ թվեր լինեն։
.................................................................................................................................................................................
Հիացմունք ապրելու անընդունակությունը միջակության նշան է։
.................................................................................................................................................................................
Մաքուր զգացմունքները վարքաբեկվում են` առնչվելով գոռոզ քամահրանքին, որ նման է հոմանուհիների անամոթությանը։
.................................................................................................................................................................................
Մեծ կրքերը նույնքան հազվադեպ են, որքան արվեստի գլուխգործոցները։
.................................................................................................................................................................................
Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի։

Փառքը թույն է, որը պետք է ընդունել փոքր չափերով։
.................................................................................................................................................................................
Այնտեղ, որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն։
.................................................................................................................................................................................
Աշխարհում չկա ավելի լավ փոխըմբռնում, քան երկու նման վշտերը։
.................................................................................................................................................................................
Գիրքը կենսունակ է միայն այն դեպքում, եթե նրա ոգին ուղղված է ապագային։
.................................................................................................................................................................................
Դատողությունը միշտ չնչին է զգացմունքի կողքին… Դատել այնտեղ, որտեղ հարկավոր է զգալ, հատուկ է չնչին հոգիներին։
.................................................................................................................................................................................
Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։
.................................................................................................................................................................................
Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը։
.................................................................................................................................................................................
Ի՞նչ է արվեստը` դա խտացված բնությունն է։
.................................................................................................................................................................................
Կանացի բնազդն արժե մեծ մարդկանց կանխատեսությանը։
.................................................................................................................................................................................
Կարելի է լինել գիտնական` գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ։
.................................................................................................................................................................................
Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։
.................................................................................................................................................................................
Նա, ով ցանկանում է երեխային լավ դաստիարակել, դատապարտված է մշտապես հետևելու արդարամիտ հայացքների։
.................................................................................................................................................................................
Նպատակին հասնելու համար նախ և առաջ պետք է գնալ։
.................................................................................................................................................................................
Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
.................................................................................................................................................................................
Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի։
.................................................................................................................................................................................
Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի։
.................................................................................................................................................................................
Որքան ոգին բարձր է մարմնից, այնքան բարոյական տառապանքները գերազանցում են ֆիզիկականին
23.08.2010 Կարդացեք նաև
Մի պատճենեք ուրիշի, կերտեք ինքներդ ձեզ։
Յուրաքանչյուր մարդ ծնված է երջանիկ լինելու համար, սակայն արդյո՞ք շատ են նրանք, ովքեր կարող են ասել...
08.07.2021
Այսօր՝ հուլիսի 6-ին, ծննդյան տարեդարձն է նշում հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն: Էկրանային հայտնի բռնցքամարտիկին՝ Ռոքիին մարմնավորող դերասանը դարձավ 75 տարկան: Ստալոնեի մասնակցությամբ մյուս...
08.07.2021
Կարլ Գուստավ Յունգն աշխարհին հայտնի շվեյցարացի հոգեբան է, ով իր կյանքը նվիրել է մարդկային հոգեբանության ամենախորքային առանձնահատկությունների բացահայտմանը։ Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի հոգեբանի 15 մտքերին...
15.10.2019
Փոքր հասակ, խռպոտ ու տարօրինակ ձայն, սուր քիթ՝ այս ամենը տապալում էր խոստանում, բայց նա չտապալվեց: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»,-ասում է մի անգամ Շառլ Դե Գոլը: Եվ նա գրավում է աշխարհը...
03.10.2018
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը...
03.09.2018
Կոնֆուցիուսն արևելյան քաղաքակրթության մեծագույն փիլիսոփան է։ Նրա փիլիսոփայությունը շեշտադրում էր անում անձնական և պետքական բարոյականության վրա։ Հենց Կոնֆուցիուսն է, ով սովորեցրել է մարդկանց հասարակական...
22.05.2018
22.05.2018
Կյանքը շատ բարդ է և լինում են պահեր, երբ մարդն ունենում է իմաստուն որևէ մեկի խորհրդի կարիքը: Way2self.in.ua-ն ներկայացրել է հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակի ամենահայտնի մեջբերումները, որոնք կօգնեն...
28.12.2016
03.11.2016
1. Այն ինչ չես կարողանում ստանալ, միշտ ավելի լավն է թվում նրանից, ինչ ունես։ Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան ու հիմարությունը...
28.09.2016
Համաշխարհային նորաձեւության հսկաներից մեկը՝ գերմանացի ոճաբան եւ լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը դեռ մանկուց է հետաքրքրված եղել նորաձեւությամբ...
13.09.2016
Ներկայացնում ենք խորհուրդներ գրողից, ով ո՛չ միայն հանճարեղ գրող էր, այլ նաև իր մաշկի վրա էր զգացել, թե ինչ բան է դժվար ժամանակները...
08.09.2016
20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը` Ալբերտ Էյնշտեյնը, հիմնարար հետազոտություններ է կատարել և տեսություններ է մշակել տիեզերքի գործառույթների վերաբերյալ, ինչպես օրինակ` Հարաբերականության տեսությունն, ու կանխատեսել...
17.05.2016
Իվ Սեն-Լորանը ծնկի է բերել նորաձևության աշխարհը: Լինելով Քրիստիան Դիորի աշակերտը՝ նա ստեղծել է «ունիսեքս» յուրօրինակ ոճը և կանանց ստիպել կրել տղամարդու հագուստներ: Lux.fm-ը ներկայացնում է...
18.03.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZTHkQC' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384

Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ